ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վիտալի Բալասանյան. Պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդներին ազատ արձակելու շուրջ

Վիտալի Բալասանյան. Պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդներին ազատ արձակելու շուրջ
23.07.2016 | 22:43

ԼՂ Աժ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր պատանդներին ազատ արձակելու շուրջ, պատանդ վերցված երկու ոստիկաններ արդեն իսկ ազատ են արձակվել:

Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի ներկայացուցիչների և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև: «Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում` մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ, որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», - «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:


«Հիմա գործընթաց է գնում, մենք պայմանավորվածություն ունենք` երևի մի քանի ժամից հարցերը կունենան պատասխան, որպեսզի մենք լրատվամիջոցները ապահովենք նեյտրալ գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն կապահովենք և միաժամանակ` այդ պահին, մնացած երկու պատանդներին կազատեն` Եղիազարյանին և Օսիպյանին», - հավելել է Բալասանյանը: - « Դա ոչ թե փոխանակում է, դա քայլ է, որը կատարվել է մեր բոլորի կողմից` իմ միջնորդությամբ», - ընդգծել է նա: Մինչև այս հայտարարությունը ՊՊԾ գնդի տարածքում պատանդի կարգավիճակում մնում էին 4 ոստիկաններ, այդ թվում` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ